Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երուսաղեմ. Զատկից հետո կսկսվի Քրիստոսի գերեզմանի վերակառուցումը

Երուսաղեմ. Զատկից հետո կսկսվի Քրիստոսի գերեզմանի վերակառուցումը
26.03.2016 | 12:48

Վերականգնման աշխատանքները կավարտվեն 2017-ին: Կֆինանսավորեն Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները՝ գրում է Մաուրո Պյանտան La Stampa-ում: Հիսուսի գերեզմանը գտնվում է Հարության տաճարի կենտրոնում, խոսքը պահպանողական վերակառուցման մասին է: Մատուռը կապամոնտաժվի և կվերականգնվի նախկին տեսքով, միայն կփոխարինվեն վնասված կամ շատ փխրուն քարերը: Սուրբ հողի եկեղեցիների ղեկավարները, որ Հարության տաճարի պահապաններն են, վերջին ամիսներին խիստ գաղտնիության պայմաններում խորացված ուսումնասիրություններ են կատարել Հիսուսի գերեզմանի վերականգնման հնարավորությունները պարզելու համար: Մատուռը հիմա խարխուլ վիճակում է: Մարտին Աթենքում կոնֆերանս գումարվեց, որին մասնակցեցին հունական կառավարության նախարարները, Աթենքում ու Երուսաղեմում հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքները, հայ առաքելական եկեղեցու պատրիարքը և հարյուր հրավիրյալներ: Պրոֆեսոր Անտոնիա Մորոպուլուն ներկայացրեց մատուռի ուսումնասիրության արդյունքները: Կառուցվածքային փոփոխությունների առաջին պատճառը ուխտավորների և զբոսաշրջիկների անդադար հոսքն է: Մարմարե քարաբեկորների տեղաշարժի գլխավոր պատճառը միացնող լուծույթի կազմի փոփոխությունն է, որ այցելուների շնչառության պատճառով խոնավության մեծացման հետևանք է: Մատուռից մի քանի սանտիմետրի վրա վառվող մոմերը ուժեղ թերմիկ ազդեցություն ունեն մարմարի վրա՝ գտնում է Անտոնա Մորոպուլուն: Աշխատանքները սկսվելու են Զատկի տոներից հետո և նվազագույնը ութ ամիս կտևեն, ծրագրվում է ավարտել 2017-ի սկզբին: Վերականգնողական աշխատանքների ժամանակ սուրբ վայրը ծիսական արարողությունների համար բաց կլինի: Կփոխարինվեն միայն փխրուն կամ քաքայված հատվածները: Մարմարե բեկորները, որ լավ վիճակում են, կմաքրվեն, իսկ մարմարե բեկորները պահող կառույցը կամրացվի: Վերականգնման ֆինանսական միջոցները հատկացնում են Հարության տաճարի երեք հիմնական քրիստոնեական համայնքները՝ հույն ուղղափառ, կաթոլիկ (ֆրանցիսկյան) և հայկական: Տաճարը, որ կառուցել է Սուրբ հողի պահապան Բոնիֆացիոս Ռագուզեցին, չդիմացավ 1808-ի և 1810-ի հրդեհներին և փոխարինվեց ներկա տաճարով, որ 206 տարեկան է: Տաճարում պարբերաբար կատարվել են վերականգնողական աշխատանքներ, բայց Հիսուսի գերեզմանի վրա կառուցված մատուռին ձեռք չեն տվել:
Մաուրո Պյանտա, La Stampa


Հ.Գ. Սուրբ Հարության տաճարը կառուցված է այն տեղում, ուր եղել է Հիսուսի գերեզմանը: Մատուռի քարերը հեռացած են իրարից այնպես, որ կարող ես ձեռքդ արանքը մտցնել: Այդպես է վաղուց: Մատուռում հավատացյալների հոսքը չի դադարում անգամ գիշերը, երբ փակվում են տաճարի դռները, բայց հավատացյալներին թույլ են տալիս մնալ տաճարում՝ աղոթելու ու պարզապես Հիսուսին մոտ զգալու: Եվ բոլորը հավատում են, որ մատուռը չի կարող փլուզվել: Երուսաղեմում երկրաշարժերն ավերել են այլ կառույցներ, մատուռը մնացել է նույն փխրուն վիճակում: Հրաշալի է, որ Սուրբ Հարության տաճարում Մատուռը կվերակառուցվի ու կամրացվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ